top of page

Կարապը մեկ ժամով կանգնեցրել է Լոնդոնի մետրոյի աշխատանքը

Nov 20, 2022
1 min read

Կարապը մեկ ժամով կանգնեցրել է Լոնդոնի մետրոյի աշխատանքը։


Acton կայարանում ուղեւորները անսովոր պատկերի ականատես են եղել. սպիտակ կարապը նստել է ռելսերի վրա՝ հրաժարվելով հեռանալ։ Նրան չեն շեղել անգամ մարդկանց բղավոցները, որոնք փորձել են վախեցնել թռչնին։


Արդյունքում խնդրին լուծում տալու համար կանչվել են մետրոյի աշխատակիցներ։ Մինչ նրանք փորձում էին կարապին ապահով տեղ հասցնել, գնացքի 14 երթուղիներ չեղարկվել են։


Թռչնին փրկելուց հետո նրան հանձնել են անասնաբույժներին։ Բժիշկները զննել են կարապին, որից հետո նրան բաց են թողել վայրի բնություն։

 
 
1/3798
bottom of page