Ցոլակ Ղուկասյանն ու Գոռ Եղիազարյանը կազատվեն ծառայությունից
Nov 20, 2022
1 min read

Կառավարության որոշմամբ Գոռ Եղիազարյանը և Ցոլակ Ղուկասյանը կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնման և մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ։
Ցոլակ Ղուկասյանին և Գոռ Եղիազարյանին նախորդ տարի շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։




















