Սևանա լճի հանրային լողափում. ջրափրկարարները հայտնաբերել են կորած 6-ամյա երեխային
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականներով Սևանա լճում և հարակից տարածքներում, այդ թվում՝ հանրային լողափերում, ջրափրկարարները, փրկարարները, ջրային պարեկներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը, ինչի արդյունքում գրեթե զրոյական են դարձել Սևանա լճում ջրահեղձման դեպքերը, իսկ մոլորված քաղաքացիները, այդ թվում՝ անչափահասներ, ովքեր ծնողների անուշադրության հետևանքով մոլորվում են, կարճ ժամանակում ջրային պարեկների, փրկարարների ու պարեկների կողմից հայտնաբերվում են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 16:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով թիվ 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներին են մոտեցել 2 կանայք և հայտնել, որ իրենց 6-ամյա երեխան լողափում կորել է։
Ջրափրկարարները կարճ ժամանակում հայտնաբերում են երեխային, ով աղջիկ է, և նրան հանձնում են ծնողներին։
Comments