top of page

Երևանի քաղաքապետարանի արձագանքը՝ Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին

Nov 20, 2022
1 min read


Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, առավել ևս կենդանիների՝ սովից անկումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը մասնավորապես նշել է.


«Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին:

Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»:

Նշվում է, որ վերջնական եզրակացության համար նմուշներ են ուղարկվել լաբորատոր թունաբանական անալիզների, որոնց պատասխաններից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Ներկայումս կենդանաբանական այգում պահվում է 21 սպիտակագլուխ անգղ:

 
 
1/3798
bottom of page