top of page

Կենտրոնական ավտոկայանի կանգառում հայտնաբերվել է մարտական նռնակ. տարածքը սահմանազատվել է

Nov 20, 2022
1 min read

Նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ գտնվող կանգառում, մարտական նռնակ կա, գրում է shamshyan.com-ը։


Ըստ աղբյուրի՝ տարածքը սահմանազատվել է, ժամանած ԱԻՆ սակրավորները կարողացել են նռնակը վնասազերծել և տեղափոխել անվտանգ վայր:

1/3798
bottom of page