top of page

Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին և Կոնստանտին Սոկոլովին

  • 11 hours ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին:Հանդիպմանը ներկա է եղել նաև Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Կոնստանտին Սոկոլով Նիկոլ Փաշինյան Արյե Լայթսթոուն
Կոնստանտին Սոկոլով Նիկոլ Փաշինյան Արյե Լայթսթոուն

«Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների և, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8–ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղումը և գոհունակություն հայտնել դրանց ընթացքից։


Կոնստանտին Սոկոլով Նիկոլ Փաշինյան Արյե Լայթսթոուն

Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նախագահ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետևողական իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը։


Կոնստանտին Սոկոլով Նիկոլ Փաշինյան Արյե Լայթսթոուն

Զրուցակիցները քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր՝ վստահություն հայտնելով, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։


Կոնստանտին Սոկոլով Նիկոլ Փաշինյան Արյե Լայթսթոուն

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։


 
 
1/3716
bottom of page