Կովսականում ադրբեջանցին պայթել է ականի վրա
Nov 20, 2022
1 min read

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա. այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դեպքը տեղի է ունեցել Արցախի օկուպացված Կովսական քաղաքում: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է դեպքը:
Պայթյունի հետևանքով վիրավորվածը 1972 թ. ծնված Վագիֆ Ալիզադ օղլուն է:




















