top of page

Կրակոցներ Արարատի մարզում. 88-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց

Nov 20, 2022
1 min read

Հունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ժամը 18:40-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:


Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա Մ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում և հասկացել է, որ վնասվածքը ստացել է անհայտ որսորդի անզգուշաբար կրակոցից:


Արդեն ժամանելով դեպքի վայր, Մասիսի ոստիկանները՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հալաբյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 1 հատ կապարե կոտորակ: Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ որս կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Մասիսի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 
 
1/3798
bottom of page