top of page

Զինված հարձակում Իրանում՝ զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամներ

  • Nov 1, 2025
  • 1 min read

Զինված հարձակում է եղել Իրանի հարավ-արևելքում։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կրակել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին տեղափոխող մեքենայի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու զինվոր։

Դեպքը տեղի է ունեցել անվտանգության գործողության շրջանակներում պահպանվող տարածքում պարեկություն կատարելիս այն տարածաշրջանում, որտեղ հաճախ են հաղորդում զինված խմբավորումների գործունեության մասին։

1/3406
bottom of page