top of page

Սեբաստիան Կուրցին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

Nov 20, 2022
1 min read

Ավստրիայի Ազգային խորհուրդը միաձայն զրկել է նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցին պատգամավորական անձեռնմխելիությունից. այդ մասին հայտնում է Spiegel online-ը։ Նշվում է, որ Կուրցն անձամբ աջակցել է այդ քայլին։ Ավելի վաղ քաղաքական գործիչն ասել էր, որ ուրախ կլինի զրկվել անձեռնմխելիությունից, ինչը թույլ կտա դատարանի միջոցով ապացուցել իր անմեղությունը։

Կուրցին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը թույլ կտա շարունակել հետաքննությունը նրա դեմ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքներով։ Նրան կասկածում են հարկատուների գումարներն իր օգտին կազմված սոցհարցումներին ուղղելու մեջ, ինչի արդյունքում Կուրցը հասել է Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդի և կանցլերի պաշտոնի։

 
 
1/3798
bottom of page