Լարսում երթևեկության սահմանափակումներ կան
Nov 20, 2022
1 min read

Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը. գրում է Aliq Media-ն:
Նշվում է, որ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:




















