top of page

Լեհաստանը պատ է կառուցում Բելառուսի հետ սահմանին

Nov 20, 2022
1 min read

Լեհաստանը սկսել է պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին՝ իր տարածք անօրինական մուտքին վերջ տալու համար։ Ինչպես Twitter-ում հայտնել է Սահմանապահ ծառայությունը, արգելապատնեշի կառուցման համար տարածքները փոխանցվել են կատարողներին։


Լեհ-բելառուսական սահմանի ընդհանուր երկարությունը 418 կիլոմետր է։ Դրա մեծ մասն անցնում է Բուգ գետի երկայնքով։

Նախագծի արժեքը 1,6 միլիարդ զլոտի է կամ 340 միլիոն եվրո։ Միջոցները հատկացվում են բյուջեից։ 186-կիլոմետրանոց արգելապատնեշը պետք է պատրաստ լինի հունիսին։ Հետագայում նախատեսվում է պատը համալրել հսկողության արդիական սարքավորումներով։


Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել էր անցած տարվա նոյեմբերին, երբ մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել էին Լեհաստանի սահմանին, ոմանք փորձել էին ուժով հատել սահմանը՝ ճեղքելով փշալարը։

 
 
1/3798
bottom of page