top of page

Արդարություն չպետք է կախված լինի, թե նախորդ անգամ ով է խոսել կամ լռել։ Ապրենք ներկայով, չկրկնենք նախկին սխալները… Լիլիթ Ղարաջյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Oct 18
  • 1 min read

Լիլիթ Ղարաջյանը գրում է`

ree

Վերջերս, հատկապես իշխանական պրոպոգանդա անող օգտատերերի մոտ , հաճախ եմ տեսնում այս արտահայտությունը՝

«Երբ Լեւոն Հայրապետյանն էր անազատության մեջ, ինչու՞ չէիք բարձրաձայնում, չէ՞ որ նա այդքան բան էր արել հայրենիքի համար»։


Այս արտահայտությամբ փորձում են արդարացնել կամ գուցե հիմնավորել, թե ինչու այսօր պետք չէ խոսել մեկ այլ ազգային բարերարի՝ Սամվել Կարապետյանի անարդարացի կալանքի մասին։

Բայց եկեք հստակ հիշենք.


1.Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր Ռուսաստանում՝ 2014թ., և նրա գործը գտնվում էր ՌԴ իրավական համակարգում։ Հայաստանից իրական քայլեր ձեռնարկելը գրեթե անհնար էր։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պայմաններում մարդիկ հավաքվում էին դեսպանատան դիմաց, բարձրացնում իրենց ձայնը։

2.Այդ տարիներին Facebook-ը դեռ չէր դարձել հանրային կարծիք ձեւավորելու գործիք: Ֆեյսբուքիւմ չէր բարձրաձայնվում քաղաքական հարցեր, քանի որ 2014-ին ֆեյսբուքն ուղղակի ժամանցի վայր էր։


Հիմա, երբ ազգային բարերար Սամվել Կարապետյանը, գտնվում է ապօրինի կալանքի տակ,

ասել՝ «դե Լևոնի ժամանակ դուրս չեկանք, հիմա էլ պետք չէ»՝ առնվազն անտրամաբանական է, եթե հիմա հասկանում ենք, որ Լեւոն Հայրապետյանի ժամանակ պետք էր ավելի պահանջատեր լինեինք, ուրեմն հիմա դա պետք է գործով ապացուցենք, որ մի քանի տարի հետո նույն արտահայտությունը ստիպված չլինենք կրկնել՝ արդեն ուրիշ բարերարի կամ պարզապես անարդարացիորեն անազատության մեջ գտնվող մեկի մասին։


Արդարություն չպետք է կախված լինի, թե նախորդ անգամ ով է խոսել կամ լռել։

Ապրենք ներկայով, չկրկնենք նախկին սխալները կամ թերացումները, այլ հակառակը՝ տերը լինենք էն ամեն ինչի, ինչը մեզ խոստացվել է՝ ազատ, արդար ու ժողովրդավար երկրի….

 
 
1/3174
bottom of page