top of page

Որքան խորանում են ժամանակները, այդքան այս մարդկանց ցինիզմն ու լկտիությունն արտահայտվում է․ Բագրատ Սրբազան

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ հավաքը մեկնարկեց աղոթքով։

«Այսօր Խորհրդարանի աթոռը զավթած անձը, որը հայտնի է քաղաքացիների վրա  թքելու հատուկ վերաբերմունքով և մնացած այլ բարոյականության հետ որևէ աղերս չունեցող հատկանիշներով, խոսել է Արցախի մասին։ Հավանաբար այս վերջին օրերին արցախյան տրամադրությունը շատ ծանր է ազդել իր և իր տերերի վրա, հատուկ հրահանգ են ստացել այդ ուղղությամբ հարձակումներ սկսել բոլոր առումներով»,- իր ելույթում ասաց Բագրատ Սրաբզանն ընդգծելով, որ չի ցանկանում անդրադառնալ նրա խոսքերին։

Սրբազանի կարծիքով՝ ակնհայտ է, որ որքան խորանում են ժամանակները, այդքան այս մարդկանց վախից բխած ցինիզմն ու լկտիության գերադրական աստիճանն արտահայտվում է։

«Մեր այս օրերի ողբերգության բուն ակունքն ու պատճառն այն է, որ այս մարդիկ ուղղակիորեն գրավել են երկիրը , ինչպես թշնամիներն են անում, զավթել են ։ Սա ոչ միայն քաղաքական, այլև բարոյական գնահատական է։ Իրենց ախորժակները գրգռելով այդ զավթումն իրականացրել են Սահմանադրական կարգի տապալումով։ Նրանք ամեն օր ոտնահարում, արհամարհում են մեր երկրի առանցքը կազմող օրենքը, իսկ վերջում խոսում Սահմանադրության մասին»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը նաև անդրադարձավ համալսարաններից հեռացված դասախոսներին, նշելով, որ աջակցում են նրանց։

Comments


1/2065
bottom of page