Նորվեգիայի նվիրած տոնածառը Լոնդոնում ծաղրի առարկա է դարձել (լուսանկար)
Nov 20, 2022
1 min read

Լոնդոնում տեղադրվել է տոնածառ, որը նվիրել է Օսլոյի քաղաքապետարանը։ Այն դարձել է ծաղրի առարկա։ Ծառի լուսանկարը Twitter-ում հրապարակել է բրիտանացի քաղաքական գործիչ Դեյվիդ Քորթենը։
«Լոնդոնի՝ 2021 թվականի տոնածառը իմ տեսած խղճուկ ու կեղտոտ նվերն է», - ասվում է լուսանկարի մակագրության մեջ։
Օսլոն ավանդաբար ամեն տարի Լոնդոնին տոնածառ է նվիրում որպես երախտագիտություն Երկրորդ համաշխարհային պատերազմում ցուցաբերած աջակցության համար:




















