«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է քարոզարշավը
Nov 20, 2022
1 min read

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ելնելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցած ռազմական ոտնձգության և շարունակվող զինված ընդհարումների հանգամանքներից` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ստիպված է դադարեցնել Հանրապետության 4 խոշորացված համայնքներում ընթացող ակտիվ քարոզարշավը. կուսակցությունը հայտարարում է, որ իր անդամները պաշտպանական գերատեսչության հատուկ հրամանի պարագայում ամեն րոպե պատրաստ են զինվորագրվել մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասված է հաղորդագրությունում։




















