top of page

Մահացել է ռուս հաղորդավար Միխայիլ Զելենսկին

Nov 20, 2022
1 min read


Հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին մահացել է կյանքի 47-րդ տարում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Россия – Культура հեռուստաալիքի փոխղեկավար Ալեքսանդր Եֆիմովիչը:


«Հավերժ հիշողություն… Կյանքի 47-րդ տարում մահացել է մեր հաղորդավար Միխայիլ Զելենսկին»,- հրել է Եֆիմովիչը: Նրա խոսքով՝ մահը հանկարծակի է վրա հասել:


Հաղորդավարի մահվան հանգամանքների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է Դոմինիկանայում հանգստանալիս:


Միխայիլ Զելենսկին 1997-99 թվականներին աշխատել է ռադիոյում, ապա ТВ-Центр հեռուստաալիքում: Այնուհետև սկսել է վարել Россия հեռուստաալիքի Вести ծրագիրը: 2006 թվականից աշխատել է Россия-24 հեռուստաալիքում:

 
 
1/3798
bottom of page