top of page

Մահվան ելքով վրաերթ` Կոտայքում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 15-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com


Ժամը 07:20–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:


Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

1/3798
bottom of page