top of page

Մարզահամերգային համալիրի տնօրինությունը չի ցանկանում «Սրբազան պայքար»-ի միջոցառման համար տարածք տրամադրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունն այդպես էլ չի ցանկանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցներին ընդունել իրենց հարկի տակ և տարածք տրամադրել միջոցառումն իրականացնելու համար:

Օրաթերթի տեղեկություններով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը ցանկանում է սեպտեմբերին մեծ հանդիպում-միջոցառում կազմակերպել, որից հետո կտրվի պայքարի լայն մեկնարկը:Ակնհայտ է, որ մարզահամերգային համալիրը այս քայլով փորձում է խոչընդոտել հանրահավաքի հնարավոր կազմակերպումը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց տեղեկությունը, ինչպես նաև հավելեց, որ համալիրի տնօրինությունն ամեն ինչ անում է՝ տարածքը չտրամադրելու համար:

Նրա խոսքով՝ այդ տարածքը այնքանով էր լավ, որ մոտավորապես 10.000 հոգի կտեղավորվեր այնտեղ: Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պլանավորում են այցեր կատարել վարչական շրջաններ և մարզեր:

Comments


1/2065
bottom of page