top of page

Իշխանությունը մերժում է Թորոսյանի ընկերոջը․ նոր թեկնածու են փնտրում․«Հրապարակ»

Apr 3, 2025
1 min read

«Հրապարակ» գրում է ․ Թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում: Մեր աղբյուրն ասաց, որ դիտարկել են հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի թեկնածությունը, որն աշխատում է «Էրեբունի» հիվանդանոցում, սակայն նա մերժել է։ Խոսակցություն կա, որ 2023-ից փոխնախարար աշխատող Արմեն Գասպարյանին են նշանակելու:

Մանուկյանին, որն Արսեն Թորոսյանի ընկերն է, ազատելու պատճառ են նշում անվճար բուժում ստացող պացիենտների «նվիրատվությունները»։ Դեռ անցած տարեվերջից ՊՎԾ-ն ստուգումներ էր անում ԲԿ-ներում։ Իսկ երեկ Փաշինյանը մասնակցել է կենտրոնի բարձրտեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքի բացմանը: Ասում են` սպասում էին այս բացմանը, որ տնօրենին ճանապարհեն:

 
 
1/3798
bottom of page