top of page

«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկա համապետական ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում։ Պատգամավորներից մեկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դեմ «դոսյեներ» են հավաքում ու զեկուցում «շեֆին»:

Մեկը մյուսին փչացնելով, վատաբանելով` փորձում է շահել առաջնորդի վստահությունը, տեղ ունենալ հաջորդ ցուցակում։ Մեր զրուցակիցը կատակեց՝ ժամանակներն այնպիսին են, որ ինքն անգամ սեփական ստվերին չի վստահում` ձկան պես լուռ գալիս է խորհրդարան ու հեռանում, որ հանկարծ գլխին «չսարքեն»։

Սակայն գիտակցում է նաեւ, որ լռությունն էլ չի երաշխավորում փրկությունը, քանի որ ամեն ինչ կառավարվում է ամենավերին օղակից, եւ ամենաաննշան թվացող միջադեպերը երբեմն այնքան են հատուկ ուռճացվում, որ ում նպատակահարմար գտնեն, պախարակեն, վարկաբեկեն եւ խելոք նստեցնեն իր տեղը»:

1/2678
bottom of page