top of page

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել. Ո՞ւմ է հրավիրել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մայիսի 18-ին 100-ից ավելի անհետ կորած զինծառայողների ծնողներ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրավերով Շիրակի մարզում` Արթիկի տարածաշրջանում, մատաղ ուտելու են գնացել: Մեր աղբյուրի խոսքով` մատաղ անելու արարողությանը ներկա են եղել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը, Շիրակի մարզպետ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը եւ այլ ՔՊ-ական պաշտոնյաներ: Մեր աղբյուրը պատմեց, որ «մատաղից» հետո անհետ կորածների ծնողները լուսանկարվել են իշխանավորների հետ:

Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում տարակուսեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները` փոխարենը համախմբված պայքարի դուրս գալու, ՔՊ-ականների հետ համախմբված ուտել-խմելու են գնում: Բայց մենք տեղեկացանք, որ մի շարք ծնողներ նաեւ մերժել են հրավերը եւ չեն մասնակցել այդ հավաքույթին:

Պարզ է, որ իշխանության տարբեր օղակներ զբաղված են հանրային դժգոհության օջախները մարելով, իսկ զոհվածների եւ անհետ կորածների հարազատների դժգոհությունը ՔՊ-ի համար ամենավտանգավոր դրսեւորումներից է: Բայց որ այդ դժգոհությունը մարելուն կարող էր լծվել նաեւ ԱԱԾ տնօրենը, փոխանակ մեր երկրի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներով զբաղվի, արդեն բոլոր պատկերացումներից վեր էր:

1/2709
bottom of page