top of page

«Ժողովուրդ». Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արաբական Միացյալ Էմիրություններ մանր եղջերավոր անասուններ արտահանելու կաշառքի քրեական գործով անցնում են ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ եւս երկու անձինք, որոնցից նա կաշառք էր պահանջել:

Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտ Կամավոսյանը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Աղազարյանին։ Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք»։

Արդյունքում, կաշառքի գործով Աշոտ Կամավոսյանի եւ Սլավիկ Պողոսյանի գործը անջատվեց եւ ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան։ Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ դատարանը վճիռ է կայացրել։

Մասնավորապես, Աշոտիկ Սիրեկանի Կամավոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով։

Սլավիկ Սպարտակի Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով` ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով։

Նկատենք, որ Հովիկ Աղազարյանի առնչությամբ քննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է»։

1/2714
bottom of page