«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի համար ԱԺ–ն մանկապարտեզ է, ինքն էլ՝ դայակ
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրեւ դայակ է աշխատում։ Երեկ առաջին ընդմիջման ժամանակ լրագրողներին ճեպազրույց տվող ԱԺ նախագահը ընդմիջումի ավարտն ազդարարող ազդանշանը լսելուն պես դադարեցրել է ավելի քան երեսուն րոպե տեւած ճեպազրույցը եւ արագ սլացել է նիստերի դահլիճ, բայց նույն արագությամբ էլ ետ է վերադարձել լրագրողների մոտ՝ պարծենալով, որ քսան րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ ընդմիջումից հետո ընդամենը մեկ -երկու պատգամավոր է եղել դահլիճում։
ԱԺ նախագահը քթի տակ դժգոհել է, որ թող ներկայանային, ինքն էլ ընդմիջում չհայտարարեր, այդպիսով՝ իբր պատիժ է կիրառել պատգամավորների նկատմամբ, սակայն եթե անգամ մեկ պատգամավոր ներկա է դահլիճում, նիստը վարողը պարտավոր է իրականացնել իր գործառույթը, մանավանդ որ, պատգամավորները շտապում էին դահլիճ»։