top of page

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 21
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել: Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են, նրա ուզած շոուն չի բեմադրվել` ասֆալտին փռելով։ Եվ չնայած նա չամաչեց ու Արմեն Աբազյանին հենց գիշերը աշխատանքից ազատեց, բայց էլի բավարարված չէ։

Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը, «բացահայտել» դավաճաններին եւ «անհարազատ» տարրերին: Չեն բացառվում նաեւ առաջիկայում այլ ձերբակալություններ` օրինականության ռուբիկոնը Սամվել Կարապետյանի դեպքով արդեն հատել է: Մեզ ասացին նաեւ, որ կոնտրոլի տակ են վերցրել Սամվել Կարապետյանին մտերիմ օլիգարխներին եւ հետեւում են, թե ով կհամարձակվի գնալ նրա ճանապարհով, ով քաղաքական հայտ կներկայացնի։

bottom of page