top of page

«Հրապարակ». Էժանագին շոուներ՝ ՀԷՑ–ի վերաբերյալ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԷՑ-ն ազգայնացնելու անվան տակ Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելուց առաջ իշխանությունն առաջիկայում էժանագին շոուներ կբեմադրի՝ ՀԷՑ-ի վատ աշխատանքի, քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների սցենարով, որպեսզի հող ստեղծի «ժողբաստիոնում» բիզնես խլելու համար։

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հոմպլեքս մոլի բացման միջոցառմանը հոսանքի անջատման պատճառով միջոցառումը հարամվել է, երեկ էլ ԱԺ լսումների ժամին է հոսանքն անջատվել, սակայն ինչ-որ հրաշքով բարձրախոսները շարունակում էին անխափան աշխատել, իսկ այդ պահին ամբիոնից ելույթ ունեցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միամտորեն խոստովանեց այդ փաստը։

Սա նշանակում է, որ հոսանքի անջատման խնդիրը եղել է ոչ թե ընդհանուր ցանցից, այլ տեղում՝ ինչ-որ մարդկանց հրահանգով, եւ որոշ հոսանքագծեր չեն անջատվել։ Ըստ ամենայնի, իշխանությունը նման էժանագին շոուներով փորձելու է լեգիտիմացնել իր գործողությունները։

1/2807
bottom of page