top of page

«Հրապարակ». Հիմա էլ նվագել են սովորում

Aug 30, 2025
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանական ընտանիքը` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, սկսել են սովորել երաժշտական գործիքներ նվագել:

Հիմա էլ ուզում են իրենց երաժշտական կրթության բացերը լրացնել։ Մեր աղբյուրն ասում է, որ Աննա Հակոբյանը կիթառի դասեր է ստանում: Մասնագետն այցելում է կառավարական ամառանոց եւ նրան սովորեցնում կիթառ նվագել:

Իսկ Փաշինյանը հարվածային գործիքներն է յուրացնում: Ընդ որում, պարբերաբար ասում է` չկարծեք, թե Կարեն Կարապետյանին եմ ընդօրինակում:

Բոլորը երեւի հիշում են, թե ինչպես էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ նվագում:

 
 
1/3798
bottom of page