top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԵՒ «ՀՐՇԵՋ» Է

  • Sep 9, 2025
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը «հրշեջի» նման շտապում է այնտեղ, որտեղ մամուլը, ընդդիմախոսները խնդիր են տեսնում։ Փորձում է հերքել իրենց մասին տարածված տեղեկությունները:



Օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը ներկուսակցական խնդիրների մասին սուր ելույթ է ունեցել եւ արժանացել Փաշինյանի զայրույթին, ապա բացարկ ներկայացրել` հրաժարվելով ՔՊ վարչության անդամի թեկնածությունից։


Փաշինյանը հիմա փորձում է ապացուցել, որ նման բան չկա, իր հին ընկերոջ` Սիմիդի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի եւ հանգստյան օրերին` «Երեւանը կարոտել էի» խորագրով տեսանյութում ներառել էր նաեւ Սիմիդյանի հետ սուրճ խմելու կադրեր:


Գրել էինք, որ Փաշինյանը ծանր է տարել իր թերթի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի անձնական կյանքի վերաբերյալ բացահայտումները եւ որոշ ժամանակ թույլ չի տվել, որ իր կողքին երեւա, մեր հրապարակումից հետո Արուսյակը կրկին հայտնվել է Փաշինյանի կողքին։



 
 
1/3615
bottom of page