top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». «РЕБЯТА ДАВЙТЕ ЖИТЬ ДРУЖНО»

Sep 9, 2025
1 min read

Ութերորդ գումարման 10-րդ` աշնանային նստաշրջանի մեկնարկը խորհրդարանում երեկ անցավ արտասովոր համերաշխության մթնոլորտում․ ընդդիմությունն ու իշխանությունն անգամ փոխադարձ կսմիթներով հանդես չեկան: Տպավորություն էր, որ մի անտես ձեռք կողմերին հորդորել էր․ «Ребята давйте жить дружно»։



Իշխանական շրջանակներից, սակայն, շտապեցին հիասթափեցնել, թե՝ սպասեք, կինոն դեռ առջեւում է: Նրանք վստահ են, որ աշունը թեժ է լինելու օրենսդիր մարմնում։


Պարզապես ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել, հարցազրույցներ չտալ, ավելորդ կրքեր չհրահրել։ Երեկ իշխանական պատգամավորների մեծ մասը տարատեսակ պատճառաբանություններով մերժում էր լրագրողների` հարցազրույցներ տալու, մեկնաբանելու առաջարկները։



 
 
1/3798
bottom of page