top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱԽԱԶԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏՆԵ՞Ն

Sep 9, 2025
1 min read

Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքում քննարկումներ են ընթանում գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծն ԱԺ ներկայացնել-չներկայացնելու շուրջ։



Հանրային աղմուկը դիրքորոշումը վերանայելու առիթ է դարձել, երկմտում են՝ կշահե՞ն, թե՞ կտուժեն նման նախագիծ ներկայացնելով, չե՞ն ասի՝ ինչու եք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու փոխարեն դատախազին հայտնում։


Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է նախագիծը բերվելու օրակարգ, ասաց՝ դեռ քննարկումների փուլում են: Տեղեկություն կա, որ փոշմանել եք, մտահոգություն ունեք, որ կքննադատեն ձեզ։


«Չունենք նման մտահոգություն»,- ասաց նա։ Արթուր Խաչատրյանն էլ չցանկացավ այս թեմայով մեկնաբանություն տալ։


 
 
1/3798
bottom of page