«Իրավունք». Փաշինյանին հունից հանել են նախարարները
- Armen Sukiasyan

- 14 hours ago
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, կիրակի երեկոյան նա խիստ զրույցներ է ունեցել կառավարության կաբինետի այն նախարար պաշտոնյաների հետ, ովքեր անտեսել են իր կոչը եւ փոխանակ իր հետ գնային Հովհաննավանք, մնացել են տանը՝ կիրակին վայելել։
Ըստ նույն լուրերի, նա մոտավորապես այս կերպ է արտահայտվել. «Ինձանից լավ տղա՞ եք, որ հանգիստ եք վայելում, իսկ իմ հորդորը ականջի հետեւ գցում:
Տեսեք, Ձեր ընտրությունն ա, բայց նեղանալ չլինի»,-ըստ լուրերի, կշտամբանքով ասել է «կարգազանցներին»։




















