«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել
- Armen Sukiasyan 
- 14 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու առաջին քայլերից՝ Ռոմանոս Պետրոսյանին ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո մոտ մեկ շաբաթ անց «ՀԷՑ վերահսկողական կոմիտե» անվանումով ֆեյսբուքյան էջ է բացվել, որն անդրադառնում է կառույցում եւ դրա շուրջ տիրող անցուդարձին, մասնավորապես՝ բացահայտում է ապօրինի կառավարչի ինքնիրավչության դեպքերը։
Մենք երեկ նկատեցինք, որ այդ էջն արդեն մի քանի օր է՝ չի գործում, արգելափակված է։ ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դա էլ է իշխանությունների ձեռքի գործը․ «Սա ազատ խոսքի սահմանափակման հերթական դրսեւորումն է, իշխանությունները կարող են արդարանալ, թե իրենք կապ չունեն, Ֆեյսբուքն է փակել, սակայն մեր ճշտումների արդյունքում պարզել ենք, որ էջն արգելափակվել է բարձր մակարդակով «բողոքներ» (Ֆեյսբուքի ադմինիստրացիային ռիփորտներ) ուղարկելու արդյունքում։
Այդ էջով էին ներկայացվում իրենց բոլոր ստերը եւ ճշմարտությունը հրամցնում ժողովրդին, որն արդեն քանի օր է՝ իսկապես չի գործում»։




















