top of page

Մանկավարժական համալսարանը ռեկտորի նոր պաշտոնակատար ունի

Nov 20, 2022
1 min read


Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ռեկտորի ընտրության հարցը։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։


ԿԳՄՍ նախարարության լրատվական վարչությունից հայտնում են, որ ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։


Նա ներկայացրել է զարգացման ծրագիրը, խորհրդի անդամները հարցեր են ուղղել թեկնածուին։


Նիստի ընթացքում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհուրդն անվստահություն է հայտնել ռեկտորի միակ թեկնածուին։

ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընտրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար և ներկայացրել բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։


ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Սրբուհի Գևորգյանը։

1/3798
bottom of page