top of page

Մանրամասներ երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Nov 20, 2022
1 min read

Երեկ կեսօրին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 8 զինծառայողներից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին MediaHub-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):


Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։


Մերի Գևորգյան

1/3798
bottom of page