top of page

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում գտել են 10-ից ավելի պարկուճ

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 11-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 14։30-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։


Ըստ աղբյուրի՝ պարեկները դեպքի վայրը սահմանազատել են, և այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։


Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։


Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վիրավոր քաղաքացի տեղափոխվե՞լ է, թե՞՝ ոչ։

1/3798
bottom of page