top of page

Մեզ պարտադրվում է խաղաղության օրակարգ. Մայր Աթոռի դիվանապետը՝ ՀՀԿ համագումարին

Nov 20, 2022
1 min read


Երևանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարը։


Այն մեկնարկեց ՀՀ օրհներգով, որը կատարեց երգչուհի Շուշան Պետրոսյանը, ապա տերունական աղոթքով։


Մայր Աթոռ Սուրդ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանն իր ողջույնի խոսքում ասաց.


«Այսօր, երբ մեզ պարտադրվում է խաղաղության օրակարգ, ուզում եմ հիշել ՀՀԿ-ի գաղափարական հոր՝ Նժդեհի խոսքերը, թե խաղաղությունը ոչ թե նվիրվում է, այլ՝ նվաճվում։ Խաղաղությունը ձեռք բերելու համար մեզ պարտադրված ներողամտությունն ավելին չէ, քան թուլությունը և տկարությունը։ Նժդեհը, որին հաճախ մեղադրել են ոչ քրիստոնեական հայացքներ ունենալու մեջ, լավագույնս ձևակերպել է Քրիստոսի կերպար իր մտածումների մեջ։ Ներողամտությունն ուժեղների առանձնաշնորհն է, ասում է Նժդեհը, այն արժեք է ստանում, երբ դրսևորվում է այն դեպքում, երբ կարող է նաև չդրսևորվել։


Սիրելի պատվիրակներ, լինենք ուժեղ, լինենք հզոր, որպեսզի մեր ներողամտությունն աստվածային առաքինություն ընկալվի և ոչ ընդամենը՝ թուլություն ու տկարություն»։

 
 
1/3798
bottom of page