top of page

Մասիս քաղաքի պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել

Nov 20, 2022
1 min read


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 21։08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան 2-րդ փողոցում գտնվող նախկին պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։00-ին, մարվել՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11։22-ին։ Այրվել է գործարանի մասնաշենքի չշահագործվող սառնարանի մեկուսիչը (340 քմ):

1/3798
bottom of page