«Մաղարիչը» մեկ օր շուտ․ Հովհաննիսյանն ընտրվելու նախորդ օրը ԵՊՀ բոլոր աշխատակիցներին պարգևատրել է
Nov 20, 2022
1 min read

Ինչպես հայտնի է, այսօր ԵՊՀ-ում ռեկտոր են ընտրել։ Քիչ առաջ Հովհաննես Հովհաննիսյանը ընտրվեց ԵՊՀ ռեկտոր։ Այսօր MediaHub.am-ը գրել էր, որ ԵՊՀ աշխատակազմը հավելավճարներ է ստացել։ Մեր ձեռքին է հայտնվել ԵՊՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը, համաձայն որի՝ աշխատակիցները պարգևատրվել են սեպտեմբեր ամսվա աշխատավարձի 10 տոկոսի չափով։ Թեև հրամանում նշված է, որ սա տարեվերջյան դրամական պարգևատրում է, բայց հատկանշական է, որ համաձայն Հովհաննիսյանի հրամանի՝ պարգևավճարները սկսել են տրամադրել նրա՝ ռեկտոր ընտրվելու նախորդ օրվանից։




















