top of page

Իսլամի գլխավոր սրբավայրերը կրկին փակվել են

Nov 20, 2022
1 min read

Հակահամաճարակային սահմանափակումները կրկին ուժի մեջ են մտել Սաուդյան Արաբիայի բոլոր կրոնական հաստատություններում, այդ թվում՝ իսլամի երկու գլխավոր սրբավայրերի տարածքում՝ Մեքքայում և Մեդինայում. այդ մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը:


Մեքքայի Ալ-Հարամ մզկիթում և Մեդինայի Մարգարեի մզկիթում, բացի սոցիալական հեռավորությունը պահպանելուց, բժշկական դիմակներ կրելը և միաժամանակ սրբավայրերի տարածքում գտնվող ուխտավորների թիվը սահմանափակելը կրկին դառնում են պարտադիր կանոններ: Միաժամանակ, կրոնական հաստատությունների աշխատակիցները պետք է հսկեն հավատացյալների անարգել մուտքն ու ելքը հատուկ գծանշված հատվածներում։

 
 
1/3798
bottom of page