Մելանյա Թրամփն աճուրդի է հանում իր գլխարկը
Nov 20, 2022
1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, պատրաստվում է աճուրդի հանել այն գլխարկը, որով նա 2018 թվականին ներկայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԱՄՆ կատարած պետական այցի ժամանակ: Համապատասխան հայտարարությունը Թրամփը հրապարակել Է Twitter-ի իր էջում։
Աճուրդը, որը տեղի կունենա հունվարի 11-25-ը, կրում է «Head of State Collection» («Պետության ղեկավարի հավաքածու») անվանումը:
Մեկնարկային գները սահմանվել են 250 հազար դոլարի մակարդակում։Նշվում է, որ գլխարկի հեղինակը դիզայներ Էրվե Պիերն է։




















