Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լինենք. Բագրատ Սրբազան
Nov 20, 2022
1 min read

Այսօր հուսահատությունն է ուտում մեզ, սպառում ու մաշում է մեզ և թույլ չի տալիս ճիշտ ճանապարհներ գտնելու: Տավուշի թեմի հաղորդմամբ կիրակնօրյա քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշել է, որ Հայաստանին անընդհատ սպառնում են պատերազմով։
«Այո, պատերազմն ինքնին սարսափելի երևույթ է, որևէ բանական մարդ պատերազմ, նույնիսկ թեթև կռիվ չի ցանկանա, բայց ազգերի գոյությունը՝ մեր գոյությունն, ուզենք կամ չուզենք, ուղղակիորեն կապված է այդպիսի իրավիճակի հետ»,- ասել է Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։




















