top of page

Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Nov 20, 2022
1 min read

Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 04:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հայրապետյանը՝ իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա – Շիրակի փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, և գլխիվայր հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 40-ամյա Սայադ Գալստյանը, 29-ամյա Արտաշես Կարապետյանն ու 58-ամյա Նիկոլայ Յանդիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



 
 
1/3798
bottom of page