Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու
Nov 20, 2022
1 min read

2021 դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու. այդ մասին ասված է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։
Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը», - ասված է հաղորդագրության մեջ։




















