top of page

Microsoft-ը դեռ մշակում է 3D-սմայլերը Windows 11-ի համար

Nov 20, 2022
1 min read


Microsoft ընկերության ներկայացուցիչները, ակտիվ մարքեթինգային քարոզչություն վարելով ի պատիվ պատրաստվող Windows 11-ի, երկրպագուներին խոստացել են ներդնել բազմաթիվ գործառույթներ եւ հնարավորություններ նոր օպերացիոն համակարգում։ Ավելին, նրանք պատմել են արդեն մշակված եւ թեստավորված գործառույթների մասին, որոնք ցայսօր չկան օպերացիոն համակարգի ակտուալ հավաքման մեջ, տեղեկացնում է Planet-today-ը։

Օրինակ, 2021թ. ամռանը Microsoft-ի ներկայացուցիչները պատմում էին եռաչափ էմոձիների մասին, որոնք համակարգում պետք է հայտնվեին, հենց որ թողարկվեին։ Այնուամենայնիվ, դրանք առայժմ չկան։ Հայտնի է դարձել, որ դրանց վրա մինչ այս պահը աշխատում են։ Ամենայն հավանականությամբ, մենք դեռ երկար չենք տեսնի դրանք։


Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Microsoft-ի գլխավոր դիզայներ Նանդու Կոստային խնդրել են վերջապես ավելացնել խոստացված սմայլերը։ Կոստան պատասխանել է, որ ընկերությունում դեռ աշխատում են այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ, այսինքն՝ Windows 11-ի թողարկումից հինգ ամիս անց, օպերացիոն համակարգում գործում են միայն սովորական սմայլերը։ Ամենայն հավանականությամբ, համակարգի մշակման փուլում ծագել են ինչ-որ դժվարություններ, ինչի պատճառով եռաչափ էմոձիների թողարկումը որոշել են հետաձգել։

Սա արժանահավատ է թվում, քանի որ Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի թողարկումը այնքան էլ հարթ չի ընթացել։ Ամեն ամիս նորանոր սխալներ են ի հայտ գալիս համակարգի աշխատանքում։ Ավելի վաղ մենք գրել էինք «կախվող» SSD-սկավառակների մասին։

 
 
1/3798
bottom of page