Երկու ամիս կտրվի, որպեսզի օրինականացվեն մինչ օրս կառուցված ինքնակամ շինությունները․ նախարար
Այսօր կառավարության հերթական նիստում քննարկվում էր ինքնակամ շինություններն օրինականացնելու և հետագայում նման շենքեր կառուցելն արգելելու հարցը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են թույլ տան, որ մինչ այժմ կառուցված ապօրինի շինություններն օրինականացվեն, իսկ օրենքի ընդունումից հետո կառուցված բոլոր շինությունները կապամոնտաժվեն։
«Օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունումից տասն օր անց»,- ասաց Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանը սխալ համարեց այս քայլը, նա նշեց, որ մինչև օրենքն ընդունելը, մարդիկ կարող են բահերը վերցնել ու սկսել նոր ապօրինի շենքեր կառուցել։ Ըստ նրա՝ դա անընդունելի է, ըստ էության, կառավարությունը կխթանի ապօրինի կառույցների ավելացմանը։
Կարեն Անդրեասյանն էլ առաջարկեց օրենքի նախագիծն անհետաձգելի համարել, գումարել ԱԺ արտահերթ նիստ և ընդունել օրենքի նածագիծ, որպեսզի մինչև 2022 թվականի հունվար չձգվի հարցի քննարկումը։
Նիկոլ Փաշինյանն էլ համաձայնեց՝ ասելով, որ պետք է օպերատիվ շտաբ ստեղծվի։




















