top of page

Անօթևան քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելու գործընթացը ուշադրության կենտրոնում է

Nov 20, 2022
1 min read


Անօթևան քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելու գործընթացն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունն՝ իրականացնել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանի բնակիչների տեղափոխումը Երևանի թիվ 1 տուն ինտերնատի առանձին մասնաշենք և վերջիններիս մատուցել անհրաժեշտ ծառայություններ։

Կից ներկայացվող լուսանկարներում այն պայմաններն են, որոնք առաջարկվում են անօթևան քաղաքացիներին։ Նախատեսված են նաև վերանորոգման աշխատանքներ, որոնք կիրականացվեն սեղմ ժամկետներում։

 
 
1/3798
bottom of page