top of page

«Նարեկը լավ էր, անկոտրում». ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Նարեկ Սամսոնյանին

Nov 20, 2022
1 min read

Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Արեգնազ Մանուկյանի, Անդրանիկ Թեւանյանի հետ այցելեցինք ՁՊՎ-ում պահվող Նարեկ Սամսոնյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:


«Նարեկը լավ էր, ուժեղ, անկոտրում»,-նշել է նա:


Երեկ առավոտյան իր տան բակից բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով ավելի ուշ ձերբակալվել է: «Նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր հանցագործության համար»,-իր էջում գրել էր Սամսոնյանի պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։



 
 
1/3798
bottom of page