top of page

Մարզպետարանի մի աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել մինչև իմ մարզպետ նշանակվելը․ Բաղդասարյան

Nov 20, 2022
1 min read


Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«ԶԼՄ-ում անհարկի շահարկումներից խուսափելու համար տեղեկացնեմ, որ Շիրակի մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնողերից՝ մարզպետի խորհրդականները, ինչպես նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը ազատման դիմումներ են գրել մինչեւ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը և պաշտոնը ստանձնելը։ Լիահույս եմ, որ առաջիկայում բոլորն էլ իրենց արժանի տեղը կգտնեն պետական համակարգում։


Պարոն Զոհրաբյանին ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել կարճատև և արդյունավետ աշխատանքի համար։ Նաև տեղեկացնեմ, որ մարզպետի տեղակալներից Պողոս Աբրահամյանը եւ մարզպետի օգնական Լիլիթ Մուրադյանը այս պահին շարունակում են պաշտոնավարել»։

 
 
1/3798
bottom of page