Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին
Nov 20, 2022
1 min read

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում: Այդ մասին հայտնում է Ria-ru-ն։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու համար տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները»,- ասված է փաստաթղթում։




















