top of page

Նիկոլ Փաշինյանը վարչապետի հուշամեդալով է պարգևատրել

Nov 20, 2022
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`


1. Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝


Լիլիթ Հրայրի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ – Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ


Ռաֆայել Լենսերի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ – Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ


Միքայել Մուշեղի ՓԱՇԱՅԱՆԻՆ – «Մասշտաբ» ՍՊԸ-ի գլխավոր փորձագետ»,-նշված է որոշման մեջ:

 
 
1/3798
bottom of page